Աֆղանստանում է պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 26-ին երկօրյա աշխատանքային այցով Աֆղանստան է մեկնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսված են պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադիի, Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՅՍԱՖ) հրամանատարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Նիք Քարթերի, ԱՅՍԱՖ-ի հյուսիսային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Էրիխ Փֆեֆֆերի, ինչպես նաև ԱՅՍԱՖ-ի հյուսիսային հրամանատարության կազմում, գերմանական հրամանատարության ներքո 2010 թվականի փետրվարից գործող Կունդուզում և Մազարի Շարիֆում տեղակայված հայկական զորախմբերի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ԱՅՍԱՖ-ի կազմում Հայաստանի ներգրավվածությանը և հետագա ծրագրերին առնչվող երկկուստեք հետաքրքություն ներկայացնող հարցեր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *