Թուրքիան 2017-ին Ադրբեջան է արտահանել 4 մլն դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք

Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանման ծավալը 2017 թվականի առաջին 3 ամիսներին կազմել է մոտ 4 միլիոն ամերիկյան դոլար: 2016-ի նույն ժամանակաշրջանում Ադրբեջան արտահանումների ծավալը կազմել է մոտ 21 միլիոն դոլար: Այսինքն այս տարվա առաջին եռամսյակում 2016-ի համեմատ Ադրբեջան արտահման ծավալը նվազել է 81 տոկոսով:

Տվյալները վերցված են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնական կայքից:

Ասդրբեջանի նախագահն այցելել է Նախիջևանի զորամաս. աջից պատկերված զինտեխնիկա՝ «Քասըրղա» ՀԿՌՀ-ի ՏԼՄ և արձակման կայան

Ադրբեջանի նախագահն այցելել է Նախիջևանի զորամաս. աջից՝ Թուրքիայից գնված «Քասըրղա» ՀԿՌՀ-ի ՏԼՄ և արձակման կայան (արխիվ)

2017-ի առաջին եռամսյակում Վրաստան պաշտպանական և ավիացիոն ոլորտի արտադրանքի արտահանման ծավալը կազմել է մոտ 1,1 միլիոն դոլար (2016-ի հունվար-մարտ — 1,5 միլիոն)՝ անցած տարվա համեմատ նվազելով 25 տոկոսով:

2017-ի հունվար-մարտ ամիսներին Իրան է արտահանվել 966 հազար դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք, մինչդեռ 2016-ի նույն ժամանակաշրջանում Իրան արտահանման ծավալը կազմել է 1,5 մլն ամերիկյան դոլար: Այսինքն, 2016-ի համեմատ՝ 2017-ի առաջին եռամսյակում Իրան արտահաման ծավալը նվազել է մոտ 39 տոկոսով:

Ընդհանուր առմամբ Թուրքիայի՝ պաշտպանական և ավիացիայի ոլորտի արտադրանքների արտահանման ծավալը 2017-ի հունվար-մարտ ամիսներին 2016-ի նույն շրջանի հետ համեմատած նվազել է 11,7 տոկոսով:

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ 2016-ի առաջին երեք ամիսներին պաշտպանության և ավիացիոն արտադրանքի Թուրքիայի արտահանման ծավալը կազմել է մոտ 420 միլիոն ամերիկյան դոլլար, իսկ 2017-ի նույն շրջանի ընթացքում՝ մոտ 370 միլիոն դոլար: Այսինքն այս ոլորտում արտահանման ծավալը նվազել է մոտ 50 միլիոն դոլարով:

2016-ի հունվար ամսին այդ ոլորտում կատարվել է մոտ 119 միլիոն դոլարի արտահանում, փետրվարին՝ 137 միլիոն դոլարի, իսկ մարտին՝ 164 միլիոն դոլարի արտահանում: 2017-ի հունվարին՝ 100 միլիոն դոլարի, փետրվարին՝ 122 միլիոն դոլարի, մարտին՝ 148 միլիոն դոլարի արտահանում:

2016թ 2017թ
Հունվար 119 մլն 100 մլն
Փետրվար 137 մլն 122 մլն
Մարտ 164 մլն 148 մլն
Ընդհանուր 420 մլն 370 մլն

Թուրքիայից պաշտպանության և ավիացիայի ոլորտում արտադրանքներ արտահանված երկրների շրջանում 2017-ի առաջին երեք ամիսների տվյալներով առաջատար են.

  • ԱՄՆ (167 մլն դոլար),
  • Գերմանիա (58 մլն դոլար),
  • Մեծ Բրիտանիա (12,5 մլն դոլար):

Չնայած ընդհանուր արտահանումների ծավալը նվազել է, սակայն Թուրքիայից ԱՄՆ, Գերմանիա և Մեծ Բրիտանիա արտահանումների ծավալը աճել է:

2017-ի առաջին երեք ամիսների ընթացքում Թուրքիան պաշտպանական և ավիացիայի ոլորտի արտադրանքներ է արտահանել նաև Հնդկաստան (12 մլն), Ռուանդա (10 մլն), Իռլանդիա (5,2 մլն) և Ֆիլիպիններ (4,5 մլն):

Բացի այդ, ավելացել են նաև Լեհաստան և Բահրեյն արտադրանքների արտահանման ծավալները: Այսպես, 2017-ի առաջին ամիսներին Լեհաստան է արտահանվել մոտ 12 միլիոն դոլարի, իսկ Բահրեյնին մոտ 7 միլիոն դոլարի արտադրանք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *