Ահաբեկչական խմբավորումների՝ բնակավայրերում թողած ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման համար ՆԱՏՕ-ն Իրանի ուժայիններին տրամադրել է այդ սարքերի դեմ պայքարի միջոցների 160 հավաքածու: Այս մասին հայտնում է ամերիկյան Defense News կայքը:
Ականազերծման այս միջոցները կիրառվելու են ինչպես ռազմական գործողությունների շրջաններում զինվորականների պաշտպանության, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներից խուսափելու համար:
Սրանից բացի, ՆԱՏՕ-ն Իրանի զինված ուժերին և այլ ուժային կառույցներին օժանդակություն է ցույց տալիս նաև մի քանի այլ ուղղություններով, որոնցից են ռազմաբժշկական, ռազմական պլանավորման և զինված ուժերի բարեփոխումների ոլորտները:
Մինչ այս ՆԱՏՕ-ի հրահանգիչները իրաքցի 350 ուժայինների վերապատրատման ծրագիր են իրականացրել Հորդանանում, իսկ սրանից հետո այդ ծրագիրը նախատեսվում է անցկացնել հենց Իրաքի տարածքում: