ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի համազորային բանակի՝ Հյուսիսային Կովկասում տեղակայված ինժեներական զորամասերը և ստորաբաժանումները անցկացրել են հատուկ մարտավարական զորավարժություն: Դաշտային ելքին ներգրավվել է 500 ռազմական ինժեներ և 150 միավոր հատուկ տեխնիկա: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Սա Ռուսաստանի բանակի հարավային միավորման ինժեներական ստորաբաժանումների դաշտային խոշոր ելքի ավարտական փուլն է:
Դաշտային պայմաններում զինծառայողները կկատարեն տեղանքում պայթուցիկ սարքերի փնտրման վարժանքներ, ինժեներական կամուրջներ կկառուցեն և կկատարեն ինժեներական ապահովման այլ առաջադրանքներ:
Ավելի վաղ՝ նույն ստորաբաժանումների շուրջ 2000 զինծառայողներ 15 զորավարժարաններում դաշտային վարժանքներ էին անցկացնում, որոնց մասնակցում էին նաև Հայաստանում, Հյուսիսային Oսիայում և Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազաների զինծառայողները:
Նշենք, որ մարտի 13-ից Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներ էին անցկացվում Ռուսաստանի հարավում:
Ստուգումներին ներգրավված են շուրջ 6000 զինծառայող և 1500 միավոր զինտեխնիկա: Հիմնական նպատակն է ստուգել, թե ինչքանով են ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները պատրաստ իրականացնել հատուկ առաջադրանքներ, ինչպես նաև ստուգել մարտական պատրաստությունը: Ստուգումները մոտենում են ավարտին: