«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները թռիչքներ են անում մինչև 12 կմ բարձրության վրա

Ռուսաստանի ԶՈւ՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները 250 մետրից մինչև 12 կմ բարձրության վրա մշակում են բարձրագույն պիլոտաժի հնարքներ: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՀՌՇ մամուլի ծառայությունը:

Օդաչուները զույգերով և խմբերի կազմում կմշակեն դժվար և խմբային պիլոտաժի հնարքներ, ինչպես նաև կկատարեն մարտական շրջադարձեր,  «бочка» («տակառիկ»), «кобра» («կոբրա»), «колокол» («զանգակ»), «петля Нестерова»  («Նեստերովի օղակ») և այլ վարժություններ:

բարձրագույն պիլոտաժի «петля Нестерова» հնարքը

Բարձրագույն պիլոտաժի «петля Нестерова» հնարքը

Օդաչուները կմշակեն նաև օդում ավիացիոն տեխնիկայի արգելակման դեպքում հանկարծակի ստեղծված իրավիճակների ժամանակ գործողությունների ալգորիթմներ, ինչպես նաև՝ պայմանական հակառակորդի ավիացիոն միջոցների գրոհից խույս տալու մանևրումի հնարքներ: Կմշակվեն նաև վատ տեսանելիության և կլիմայական անբարենպաստ պայմաններում, ինչպես նաև՝ ինքնաթիռի շարժիչներից մեկի վթարային իրավիճակում վայրէջքի կատարման առաջադրանքներ:

Հայաստանում ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչների թռիչքը

Հայաստանում ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչների թռիչքը

Թռիչքները կիրականացնեն 1-ին և 2-րդ կարգի ավելի քան 500 ժամ թռիչքաժամանակ ունեցող օդաչուներ, ինչպես նաև 3-րդ կարգի սկսնակ օդաչուներ՝ հրահանգիչների ուղեկցությամբ և ուսումնամարտական ինքնաթիռներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *