Ադրբեջանի հոսպիտալներից մեկում «սրտանոթային և շնչառական անբավարարությունից» մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող՝ 19-ամյա Ֆահմին Ջեյհունօղլու Իսքենդերովը:
Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Համաձայն նույն աղբյուրի՝ Իսքենդերովը զորակոչվել է 2012 թվականին Ադրբեջանի Շամախի քաղաքից և ծառայության անցել Տերտերում: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ փորձել է մարտական կորուստները ներկայացնել որպես ոչ մարտական, ինչպես նաև ծառայության վայրը՝ Արցախի Մարտակերտի շրջանին կից, չի բացառվում, որ գործ ունենք մարտական կորուստ քողարկելու հերթական փորձի հետ։