Առնվազն 10 զոհ Աֆղանստանում հերթական ահաբեկչության հետևանքով

Այսօր առավոտյան ժամը 10:20-ի սահմաններում Աֆղանստանի Հոստ նահանգի համանուն քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով նվազագույնը 10 մարդ է զոհվել:

Նշենք, որ նոյեմբերի 21-ին ամերիկյան ուժերը աֆղան ոստիկաններին ու զինծառայողներին են փոխանցել քաղաքի անվտանգության ապահովման պատասխանատվությունը:

Հավելենք, որ 2014-ի ավարտին նախատեսված է կոալիցիոն ուժերի դուրսբերումը Աֆղանստանից: Նոյեմբերի 20-ին Ֆրանսիան արդեն դուրս է բերել իր զորքը Աֆղանստանի Քապիս նահանգից: Մինչ տարեվերջ նախատեսված է նաև ավստրալական զորքերի դուրսբերումն այդ երկրից:

Միաժամանակ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նոյեմբերի 22-ին Սանկտ Պետերբուգում կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում ՀԱՊԿ-ը լուրջ միջոցներ կձեռնարկի միջազգային ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանում իրավիճակի հնարավոր սրմամբ պայմանավորված սպառնալիքի չեզոքացման նպատակով:

Այդպիսի միջացառումների շարքում Բորդյուժան նշել է սահմանների պահպանության խստացումը, սահմանապահ ծառայության
ր իրավապահ մարմինների ներուժի ավելացումը և այլն:

Աղբյուր՝ http://ria.ru/world/20121126/912231041.html
http://www.newsfiber.com/p/s/h?v=ECZZd2Xaab0Y%3D+TGzV6wb1BN8%3D

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *