Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետ ձերբակալվածների վիճակագրություն

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սումեյլման Սոյլուն ապրիլի 2-ին տվյալներ է տրամադրել 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածների, այդ թվում՝ զինվորականների մասին: Սոյլուի հայտարարությունը նվիրված է եղել նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ վերջին ամիսների գործողությունների ամփոփմանը:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Համաձայն Թուրքիայի ՆԳՆ ղեկավարի տրամադրած տվյալների՝ 2016 թ. հուլիսի 15-ից հետո սկսված հետաքննության շրջանակներում մինչ օրս ձերբակալվել է 113260 անձ, որից 47155-ը ներկայում կալանքի տակ են: Մնացած 41,5 հազարը տնային կալանքի տակ է, 23861 կասկածյալ էլ ազատ է արձակվել: 863 անձ անձ դասալիք է համարվում:

Թուրքիա. 2016թ. հուլիսի 15-ի ռազմ. հեղաշրջման փորձի դատական գործերի վիճակագրություն
Ձերբակալված Տնային կալանք Ազատ արձակ. Դասալիք
47155 41499 23861 863
Ոստիկան 10732
Զինվորական 7463
Գեներալ 168
Քաղաքացիական 26177
Դատական համակարգ 2575
Ընդհանուր 113260

Կալանավորվածներից 10732-ը ոստիկան է, 7463-ը զինվորական և 168 գեներալ: Մնացածը դատական մարմինների ներկայացուցիչներ (2575), և քաղաքացիականներ (26177): Նշենք, որ դրանց շարքում հիմնականում ՆԱՏՕ-ի տարբեր կառույցներում ծառայող և Թուրքիա վերադառնալուց հրաժարված զինվորականները, քաղաքացիական աշխատողներն են:

Վերջին 6 ամսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դեմ իրականացվել է 12 հազար 500 զինվորական: Ըստ նույն տվյալների՝ այդ ժամանակահատվածում 921 զինյալ է «չեզոքացվել»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *