Հունական օդուժը զորավարժություն է անցկացնում ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ

Մարտի 27-ին Հունաստանում մեկնարկել է «Iniohos 2017» միջազգային զորավարժությունը, որին մասնակցում են նաև Իսրայելի, ԱՄՆ-ի, Իտալիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաօդային ուժերը: Այս մասին հայտնում է Հունաստանի օդուժի մամուլի ծառայությունը:

Հունաստանում անցկացվում է Iniohos 2017 զորավարժությունը՝ Իսրայելի, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Իտալիայի օդուժի մասնակցությամբ

Հունաստանում անցկացվում է Iniohos 2017 զորավարժությունը՝ Իսրայելի, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Իտալիայի օդուժի մասնակցությամբ

Զորավարժությունը, որն անցակցվում է Հունաստանի արևմտյան «Ադրավիդա» ավիաբազայում, շարունակվելու է մինչև ապրիլի 6-ը: Բացի նշված երկրների օդուժի ստորաբաժանումներից, զորավարժությանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու է նաև Հունաստանի ԶՈւ (Հայտնի է նաև Ազգային Գվարդիա անունով) անձնակազմի ներկայացուցիչները:

Միացյալ նահանգներից զորավարժությանը մասնակցում են ռազմաօդային ուժերի օդաչուներ 12 միավոր F-16C կործանիչներ, որոնք ուղարկվել են Հունաստան ԱՄՆ օդուժի՝ Ֆլորիդա նահանգում տեղակայված Հոմեստադ ավիաբազայից: Այս մասին հայտնում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ օդուժի հրամանատարության (USAFE-AFAFRICA) կայքը:

Համատեղ զորավարժության նպատակն է ամրապնդել մասնակից երկրների կապը, զարգացնել այդ երկրների օդուժի հնարավորությունները և փորձը:

Iniohos-2017 զորավարժությունը ավելի փոքր մասշտաբով՝ միայն Հունաստանի օդուժի մասնակցությամբ, անցկացվում է դեռևս 1980-ականներից, սակայն այն միջազգային զորավարժություն է դարձել 2013-ից: 2015-ից սկսած զորավարժությանը մասնակցում են ԱՄՆ-ի, Իսրայելի օդուժը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *