Թուրքիայի օդուժը Իրաքի հյուսիսում հարվածել է PKK-ի դիրքերին

Մարտի 30-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Իրաքի հյուսիսային Ավաշին-Բասյան և Հաքուրք շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) դիրքերին: Հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 4 զինյալ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին ինրպես Իրաքում, այնպես էլ իր տարածքում

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին ինչպես Իրաքում, այնպես էլ իր տարածքում

Բացի այդ, օդուժը հարվածներ է հասցրել PKK-ի դիրքերին նաև Թուրքիայի հարավարևելյան՝ անմիջապես Իրաքին սահմանակից, Հաքքարի նահանգի Յուքսեքովա և Չուքուրջա գավառներում:

Հիշեցնենք, որ մարտի 28-29-ին Թուրքիայի օդուժը հարվածել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի, Դիարբեքիր նահանգներում և Իրաքի հյուսիսային Զափ շրջանում: Նշենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայի զինուժը հաճախ է հարվածում Իրաքում քրդական կառույցի դիրքերին:

Միևնույն ժամանակ, մարտի 29-ին Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Թուրքիայի հարավարևելյան մի շարք նահանգներում PKK-ի դեմ գործողությունների նոր շրջան սկսելու մասին:

Գործողության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ «ահաբեկչական խմբավորումները» Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին և դրա ընթացքում ներթափանցեն Թուրքիայի տարածք: Միևնույն ժամանակ Թուրքիայի իշխանությունները այսպիսով նպատակ ունեն կանխել ցանկացած տեսակի անհնազանդություն և խռովություն հանրաքվեի նախաշեմին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *