Գերմանիայում ՆԱՏՕ-ի զորավարժությանը կներգրավվեն ռուսներին մարմնավորող դերասաններ

Գերմանիայում փնտրում են զանգվածային տեսարանների դերասաններ՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններում որպես ռուս հանդես գալու համար։ Այս մասին հայտնում է «Կոմմերսանտ» պարբերականը։

Հայտարարությունը տարածել է գերմանական Optronic HR GmbH կադրային գործակալությունը, որը մասնագիտացված է ՆԱՏՕ և ԱՄՆ ԶՈւ զորավարժությունների համար դերասաններ հավաքելով։

Ավելի վաղ գործակալությունը դերասանների էր փնտրում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) զորավարժությունների համար, որտեղ անհրաժեշտ էր մարմնավորել աֆղանցու։

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ստորաբաժանում

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ստորաբաժանում

Իսկ թե «ռուսները» որ զորավարժության համար են անհրաժեշտ, պարզ չէ։ Հայտնի է, որ զորավարժությունը ապրիլի 26-ին է անցկացվելու: Ամսաթվով այս զորավարժությունը համընկնում է ՆԱՏՕ-ի Ramstein Ambition 17 — Ramstein APEX 17 CAX զորավարժությունների զույգին, որոնք Գերմանիայում անցկացվելու են ապրիլի 24-ից մայիսի 5-ը:

Բոլոր դերասաններին տրամադրելու են ընդունող-հաղորդող սարքերով հատուկ բաճկոններ։ Այս սարքերի միջոցով զինծառայողները կարող են հաշվել, թե քանի հոգի է տուժում «ռազմական գործողությունների» ընթացքում։

Մեկ օրվա համար դերասաններին պատրաստ են վճարել 88-120 եվրո։

Այս փաստը ուշագրավ է այն համատեքստում, որ նամանատիպ ոճով է գործում նաև Ռուսաստանը: Այնտեղ կառուցվելու է Ռայխսթագի շենքի պատճենը, որը գրոհելու են կադետները զորավարժությունների ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *