Եմենի հութիները «Ղահեր Մ2» հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի ավիաբազային

Մարտի 28-ին Եմենի հութիները փորձարկել են իրենց նոր՝«Ղահեր Մ2» միջին հեռահարության հրթիռը. նրանք այս տիպի 3 հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի Խամիս Մուշահիթ քաղաքում տեղակայված «Խալիդ արքա» ավիաբազայի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է արաբական Al Masdarnews լրատվակայքը։ Ըստ աղբյուրի՝ հրթիռները խոցել են թիրախը։

Սակայն, ինչպես փոխանցում է Saudi Press Agency լրատվական գործակալությունը, Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերին հաջողվել է որսալ  Խամիս Մուշահիթ և Աբհա  քաղաքների ուղղությամբ հութի զինյալների արձակած հրթիռները։ Ըստ գործակալության՝ հրթիռները 4-ն եղել։

Եմենի հութիների «Ղահեր Մ2» հրթիռը

Եմենի հութիների «Ղահեր Մ2» հրթիռըԵմեն, հութի, Սաուդյան

«Ղահեր Մ2-ը» հրթիռների կրակի հեռավորությունը 400 կմ է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  հութիները հայտնում էին, որ մարտի 18-ին «Բորքան-2» («Սկադի» տեղական անվանումը) հրթիռով հարվածել են  Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում գտնվող «Սալման արքայի» անունը կրող ավիաբազային։

Փետրավրի 5-ին նույնպես  հութիները «Բորքան» հրթիռ էին արձակել մայրաքաղաք Ռիադի արևմուտքում գտնվող Ալ-Մուզայիմյահ բնակավայրում տեղակայված ռազմաբազայի ուղղությամբ։ Ըստ հութիների՝ հրթիռը կարողացել է խոցել թիրախը։

Սակայն Սաուդյան Արաբիան հերքել էր այս տեղեկությունը։

Նախկինում հութիները նույնպես հարվածել են Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, առաջին անգամ Սաուդների ուղղությամբ «Սկադ» բալիստիկ հրթիռ արձակել են 2015-ի  հունիսի 6-ին՝ թիրախավորելով Խամիս Մուշաիթում տեղակայված «Պրինս Խալեդ» ռազմաբազան: Հրթիռը սաուդյան զինված ուժերը վնասազերծել էին Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգից արձակված երկու հրթիռներով: Այնուհետև նույն թվականի հունիսի 29-ին հութիները «Սկադ» հրթիռով հարվածել են Սաուդյան թագավորության մայրաքաղաք ََԱլ-Ռիադից 700 կմ հարավ արևմուտք գտնվող ռազմաբազային։

Եմենում «քաղաքացիական» պատերազմի նոր փուլը սկսվել է 2014-ին: Հակամարտում են շիա հութիները և երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը: Շիա հութիներին օժանդակում է Իրանը, իսկ սուննիներին՝ արաբական պետությունների մեծ մասը, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *