Արցախում կհատուցեն հաշմանդամ զինծառայողների ընտանիքների կոմունալ վճարների մի մասը

Արցախում մեկնարկել է առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ զինվորականների սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց պետական սուբսիդավորման ծրագիրը:

Այս մասին «Արցախպրեսին» հայտնել են Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լենսթոն Ղուլյանը և նախարարության իրավաբանական բաժնի պետ Ռուզաննա Սարգսյանը:

Աջակցությունը տրամադրվում է շահառուի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ ամսական 60 կՎտժ էլեկտրաէներգիայի և 10 խորանարդ մետր բնական գազի դիմաց:

Բոլոր այն բնակարանները, որոնք գազաֆիկացված չեն, աջակցությունը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ ամսական 78 կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց:

Մինչև 2017-ի մարտի 31-ը դիմողները փոխհատուցում կստանան հունվարից, իսկ մարտի 31-ից հետո դիմած քաղաքացիները՝ այդ ամսից:

Ծրագրից օգտվելու համար շրջաններում ապրող քաղաղաքացիները կարող են դիմել շրջվարչակազմի սոցիալական ծառայություններ մատուցող պետական մարմնին, իսկ մայրաքաղաքում՝ քաղաքապետարանի համանուն բաժնին:

Ըստ «Արցախպրեսսի»՝  պետական սուբսիդավորման ծրագիրը հաստատվել է Արցախի կառավարության փետրվարի 15-ի նիստում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *