Ադրբեջանի բաց, սոցցանցային աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ մարտի 28-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյն Թոֆիգ օղլու Մամմադովը (Hüseyn Tofiq oğlu Məmmədov) ընկել է տանկի տակ և մահացել: Մահացած զինծառայողը Արդրբեջանի Բարդայի շրջանի Յենի Դաշքենդ գյուղից է:
Ավելի ուշ ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV լրատվակայքը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Բարդայի (Արցախից հյուսիս-արևելք) Չամանլը գյուղի զորամասերից մեկում՝ վարժանքների ժամանակ:
Ըստ լրատվակայքի՝ Հուսեյն Մամմադովը ծնվել է 1993-ին և պայմանագրային զինծառայող էր: Նա հուղարկավորվել է մարտի 28-ին: Աղբյուրի համաձայն՝ զինծառայողի մահանալու լուրը հաստատել են նաև Բարդայի տեղական ինքնակառավարման մարմինները:
2017 -ին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 19 զինծառայողի մահվան մասին։