Մարտի 24-25 Իրանը Սիրիայում 2 զինծառայող է կորցրել

Մարտի 24-ի երեկոյան Սիրայի Համա քաղաքում ահաբեկիչների դեմ մղած մարտերի ժամանակ սպանվել է իրանցի զինծառայող Խաջեհ Սալեհանին։ Իսկ մարտի 25-ին Հալեպ քաղաքում սպանվել է  Հոսեյն Մաազղոլամին։Այս մասին տեղեկացնում է իրանական «Qassemsoleimani.ir» կայքը (1,2

Սալեհանին եղել է Թեհրանի նահանգի Փաքդաշտ քաղաքի «Սեյիդ ալ շոհադա» բասիջիների ռազմաբազայի հրամանատարը։

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Խաջեհ Սալեհանին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Խաջեհ Սալեհանին

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Սիրիայում ևս 2 իրանցի զինծառայողի՝ Մոստաֆա Զալնեժադի և Մեհդի Նեյմայիի սպանության մասին։

Իրանը ժխտում է Սիրիայում իր մարտական ստորաբաժանումների առկայությունը՝ հայտարարելով, որ այնտեղ զոհվող իրանցիները կամավորներ են, և Իրանը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ: Սիրիայում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ:

Մարտին Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։

Մահալաթին չէր մանրամասնել, թե այդ մարտիկները որ ազգության ներկայացուցիչներ են եղել։ Ըստ Reuters գործակալության` Իրանը Սիրիա է ուղարկում հիմնականում աֆղանցիներից և պակիստանցիներից կազմված ջոկատներ:

Մինչ այս՝ նոյեմբերին, Մահալաթին հայտարարել էր, որ միայն Սիրիայում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել:

Ավելի վաղ՝ 2015թ. հունիսին հայտնի էր դարձել, որ Սիրիայում սպանվել է Իրանից ուղարկված շուրջ 400 մարտիկ՝ հիմնականում աֆղանցիներ:

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Հոսեյն Մաաղոլամին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Հոսեյն Մաաղոլամին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *