«Իսլամական պետությունը» կրակել է Եփրատի գետի մոտ տեղակայված քրդական ուժերի վրա

Մարտի 29-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կրակել են Եփրատ գետի վրա Տաբկայի ջրամաբարի մոտ տեղակայված ԱՄՆ աջակցությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Վերահսկողության գոտիները Սիրիայի Տապկայի ջրամբարի շրջանում (27 մարտի 2017թ. դրությամբ). քարտեզը՝ «Ալ Ջազիրայի»

Վերահսկողության գոտիները Սիրիայի Տապկայի ջրամբարի շրջանում (27 մարտի 2017թ. դրությամբ). քարտեզը՝ «Ալ Ջազիրայի»

Կրակոցների արդյունքում կորուստներ չկան, սակայն Տաբկայի ջրամբարի ամրացման աշխատանքներ իրականացնող ինժեներները ստիպված են եղել տարհանվել: ԻՊ զինյալները կրակել են ջրամաբարի հարավային հատվածից, որը դեռևս գտնվում է նրանց վերահսկողության ներքո: Սակայն որոշ ժամանակ անց Տաբկայի ջրամաբարի մոտ վերակագնողական աշխատանքները վերսկսվել են:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին արաբներից, քրիստոնյաներից և գլխավորապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» վերահսկողություն են հաստատել Սիրիայի խոշորագույն ջրամբարի մի հատվածի վրա, ինչպես նաև ԻՊ-ից գրավել են Տաբկայի ավիաբազան:

Տաբկայի ռազմաբազան Սիրիայի և Իրաքում «Իսլամական պետության» «մայրաքաղաքը» համարվող Ռաքքա քաղաքից շուրջ 45 կմ հեռավորության վրա է և կարևոր ռազմավարական դիրք ունի, ինչն էլ կօգնի Ռաքքայի ազատագրման գործողությունների ժամանակ:

Նշենք, որ վերջին շրջանում «Իսլամական պետությունը» կորցնում է Սիրիայում և Իրաքում իր վերահսկած տարածքների մեծ մասը: Սիրիայում ներկայում նրանք վերահսկում են խոշոր քաղաքներից միայն Ռաքքան: Իրաքի Մոսուլ քաղաքում իսլամիստների վերահսկողության տակ մնացել է միայն մի փոքր հատված:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *