Ռուսաստանի և Տաջիկստանի զինծառայողները ոչնչացրել են պայմանական ահաբեկիչների ճամբարը

Ռուսաստանի և Տաջիկստանի ԶՈւ հատուկջոկատայինները համատեղ զորավարժության ժամանակ  բնակելի տարածքում պայմանական ահաբեկիչների ճամբարը հայտնաբերելուց հետո, դեսանտավորվել, այնուհետև ոչնչացրել են ճամբարը։

Այս մասին մարտի 29-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

ԲՄՊ-2 ՀՄՄ-ն ռուս-տաջիկական զորավարժության ժամանակ

ԲՄՊ-2 ՀՄՄ-ն ռուս-տաջիկական զորավարժության ժամանակ

Զինծառայողները նաև վնասազերծել են բնակելի շրջանները գրավել և բնակչությանը գերի վերցնել փորձող ահաբեկիչներին։

Զորավարժությանը ներգրավվել է ավելի քան 300 զինծառայող, շուրջ 30 միավոր զինտեխնիկա։

Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազայի զինծառայողների և Տաջիկստանի ԶՈւ համատեղ զորավարժությունը մեկնարկել է մարտի 27-ին։Վարժանքներն անցկացվում են Տաջիկստանի ԶՈւ «Հարբմայդոն», «Մոմիրակ», «Մասկովսկիյ» և 201-րդ ռազմաբազայի «Լյաուր», «Սամբուլի» զորավարժարաններում։

Զորավարժության նախորդ օրերին զինծառայողները մշակել են պայմանական ահաբեկիչներին հայտնաբերելու,նրանց շարժման ուղղությունը որոշելու, դիրքավորվելու, քողարկվելու, կապի հաստատման և  միացյալ խմբավորումը ղեկավարելու հարցեր։

Զորավարժությունը տևելու է մինչև մարտի 30-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *