Եվս 11 զինյալ զենքը վայր է դրել

Դաղստանի Խասավյուրտի շրջանում նախորդ երեք ամիսների ընթացքում զինված խմբավորման 5 անդամ և նրանց 6 հանցակիցներ վայր են դրել զենքն ու վերադարձել խաղաղ կյանքին:

Այդ մասին հայտնի է դարձել Դաղստանի տարբեր շրջանների հակաահաբեկչական հանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցությամբ հինգշաբթի Խասավյուրտում կայացած սեմինար-խորհրդակցության ժամանակ:

Նշվում է, որ երիտասարդներին դարձի բերելու նպատակով նրանց ծնողներն և հարազատները «Ծնողների հանձնաժող» են հիմնել և ակտիվորեն ներգարվվել վերջինիս աշխատանքերին:

Հիշեցնենք, որ զինյալներին խաղաղ կյանքին վերադարձնելու նպատակով Ինգուշեթիայում հոկտեմբերի 22-ին հանրապետության նախագահ Յունուս-Բեկ Էվկուրովի ջանքերով «թեժ համար» էր ստեղծվել, որին զանգահարել և զենքը վայր էր դրել զինված խմբավորումների 16 անդամ:

Աղբյուր՝ http://ria.ru/defense_safety/20121122/911874719.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *