Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից մեկը

Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Սաֆուան Քահուաթը, ով զբաղվում էր Եվրոպայից նոր անդամների հավաքագրումով և նրանց մարզելով: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայում ձերբակալված ԻՊ պարագլուխներից Սաֆուան Քահուաթը

Թուրքիայում ձերբակալված ԻՊ պարագլուխներից Սաֆուան Քահուաթը

Քահուաթը ձերբակալվել է Ադանայի նահանգում Ադանայի ոստիկանության և Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության համատեղ գործողության արդյունքում:

Նշվում է, որ Եվրապա մեկնելու նպատակով Քահուաթը մարտի 15-ին Հաթայի շրջանից Թուրքիա էր մտել կնոջ հետ միասին, ում արդեն արտաքսել են Թուրքիայից:

Քահուաթի մոտ գտնված էլեկտրոնային կրիչներում հայտնաբերվել են ԻՊ-ի հետ նրա կապը հաստատող տեղեկություններ, մասնավորապես՝ պատանդ պահելու լուսանկարներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *