Թուրքիայի օդուժը իր տարածքում և Իրաքի հյուսիսում հարվածել է PKK-ի դիրքերին

Մարտի 28-29-ին Թուրքիայի օդուժի ինքնաթիռները հարվածել են«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի, Դիարբեքիր նահանգներում և Իրաքի հյուսիսային Զափ շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության 5-րդ բրիգադը և ՌԾՈւ ստորաբաժանումները համատեղ գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ:

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության 5-րդ բրիգադը և ՌԾՈւ ստորաբաժանումները համատեղ գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ:

Մարտի 28-ին Թուրքիայի օդուժը հարվածել է Հաքքարի նահանգի Չուքուրջա և Յուքսեքովա գավառներում, ինչպես նաև Իրաքի Զափ շրջանում քրդական կառույցի դիրքերին: Բացի այդ, նույն ժամանակաշրջանում Դիրաբեքիր նահանգում PKK-ի դեմ Թուրքիայի ուժայինների գործողություններին աջակցելու նպատակով օդուժը հարվածել է նահանգի Հանի, Լիջե գավառներում քրդական կառույցի դիրքերին:

Մարտի 29-ի առավոտյան Թուրքիայի օդուժը ևս մեկ հարված է հասցրել քրդերի դիրքերին Հաքքարի Յուքսեքովա գավառում:

Համաձայն աղբյուրի՝ օդուժի գործողությունների արդյունքում ոչնչացվել է PKK-ի 19 թիրախ: Գործողությունը ավարտելուց հետո կործանիչները վերադարձել են տեղակայման վայր:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Թուրքիայի օդուժը Իրաքի Զափ շրջանում հարվածել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերին մարտի 24-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *