Ռուսաստանը կզարգացնի սպառազինության ինտելեկտուալ համակարգերի արտադրությունը

Ռուսաստանի 2018-2025 թթ. սպառազինության մասին պետական ծրագրի առաջնահերթություններից է սպառազինության ինտելեկտուալ համակարգերի սերիական արտադրությունը։ Այս մասին մարտի 28-ին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը։

Ծրագրում առաջնային կարևորություն է տրվում նաև ռազմատիեզերական պաշտպանության միջոցների, ռազմավարական միջուկային ուժերի, կապի, հետախուզության, կառավարման համակարգերի,  ՌԷՊ միջոցների, անօդաչու թռչող սարքերի, տրանսպորտային ավիացիայի, գերճշգրիտ զեքերի, դրանց դեմ պայքարի, զինծառայողի անհատական պաշտպանության համակարգերի զարգացմանը։

Ռուսաստանյան արտադրության «Фёдор» ռոբոտ-փրկարարը

Ռուսաստանյան արտադրության «Фёдор» ռոբոտ-փրկարարը

Նշենք, որ ավելի վաղ իր ելույթներից մեկում Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը շեշտել էր սպառազինության ինտելեկտուալ համակարգերի կարևորությունը։

Ըստ նրա՝ «Սիրիայում ունեցած փորձը ցույց է տալիս, որ խորհրդային ժամանակների արտադրանքները, որոնց վրա հենված է ռուսական սպառինությունը, արդեն ակտուալ չեն. ապագան ԱԹՍ-ներինն ու ռոբոտային տեխնոլոգիաններինն են»։

Իսկ արդեն 2015 թ. ռոբոտատեխնիկական համալիրների արտադրության համար Ռուսաստանում ստեղծվել է տեխնոլոգիաների և ռոբոտային տեխնիկայի բազային տարրերի զարգացման ազգային կենտրոն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *