Սիրիայի բանակը Հալեպի նահանգում շրջափակել է ահաբեկչական խոշոր խմբավորման ուժերի

Հալեպի շրջանից արևելք ընկած Դեյիր Հաֆիր քաղաքի մերզակայքում Սիրիայի կառավարական ուժերը շրջափակել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոշոր խումբ, ընթանում են մարտեր:

Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ռուդսկոյը մասնավորապես նշել է.

Հալեպի նահանգի հյուսիս-արևելքում Սիրիայի կառավարական ուժերը և ժողովրդական աշխարհազորի ջոկատները, զարգացնելով առաջխաղացումը, Դեյր Հաֆրի քաղաքի շրջակայքում ամբողջովին շրջափակել են խոշոր ահաբեկչական խմբավորում, և ներկայումս իրականացվում է խմբավորման ոչնչացման գործողություն:

Ռուդսկոյը նշել է նաև, որ Ռուսաստանի օդուժը շարունակում է օժանդակել ԻՊ-ի դեմ կռվող սիրիական բանակին:

Դեյիր Հաֆիր ուղղությամբ մարտերը սկսել էին դեռ ամսվա սկզբից: Մարտի 22-ին Սիրիական կառավարական ուժերը կարողացել էին շրջափակել քաղաքը, իսկ մարտի 24-ին՝ վերահսկողություն սահմանել քաղաքում:

Հիշեցնենք նաև, որ մարտի 7-ին Սիրիայի կառավարական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել էին Հալեպ քաղաքին խմելու ջուր մատակարարող հիմնական ջրի կայանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *