Ադրբեջանի զինուժից բարձրաստիճան զինվորականներ են հեռացվել

Մարտի 28-ին Ադրբեջանի ՊՆ գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում հայտարարվել է, որ այդ երկրի նախագահի հրամանով հեռացվել են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ: Նախնական տեղեկություններով՝ հեռացվածների թվում են ԶՈւ ԳՇ պետի 1-ին տեղակալը, ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջովը և այլք:

Ադրբեջանի ՊՆ հրապարական լուսանկարներից պարզ է դառնում, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովը (Eyvaz Cəfərov) հեռացվել է կամ ուղարկվել թոշակի:

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովը (Eyvaz Cəfərov) և ՊՆ Զաքիր Հասանովը

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովը (Eyvaz Cəfərov) և ՊՆ Զաքիր Հասանովը

Ադրբեջանական Azeri Defence լրատվակայքն իր հերթին հայտնում է, որ հեռացվածների թվում են նաև ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջովը, ինչպես նաև՝ գնդապետ Մուրադ Համիդովը (Murad Həmidov)՝ նույնպես գլխավոր շտաբից:

Նախնական տեղեկություններով՝ բացի նշվածներից, հեռացվել է ևս երկու բարձրաստիճան զինվորական:

Հիշեցնենք, որ Էլբրուս Օրուջովի հնարավոր հեռացման մասին տեղեկություններ կային դեռևս 2017 թ. հունվարին: Օրուջովը 1992 թ. եղել է Շուշիի և Բերձորի (Լաչին) կայազորի հրամանատարը: Տվյալ ճակատներում անհաջողություն կրելուց հետո նրան պետք է պատասխանատվության ենթարկեին, սակայն Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո Օրուջովը կրկին ծառայության էր վերադարձվել:

Ադրբեջանի ՊՆ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջովը

Ադրբեջանի ՊՆ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջովը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *