Սիրիայի բանակը գրավել է Դամասկոս-Պալմիրա ճանապարհի կարևոր բարձրունքներ

Մարտի 28-ին Սիրիայի կառավարական ուժերը և նրանց աջակցող զինյալները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են մի քանի կարևոր բարձրունքներ Դամասկոս-Պալմիրա ճանապարհի վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիրիայի կառավարական ուժերի զինծառայողները՝ Հոմս նահանգում, Պալմիրայից արևմուտք

Սիրիայի կառավարական ուժերի զինծառայողները՝ Հոմս նահանգում, Պալմիրայից արևմուտք

Ռուդսկոյը նշել է, որ այդ բարձրունքների ազատագրման շնորհիվ Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցեղ Դամասկոս-Պալմիրա ավտոճանապարհի շուրջ 15 կմ-ի վրա, որը 3 տարի շարունակ գտնվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման ձեռքում:

Նշենք, որ վերջին շրջանում ԻՊ-ն ծանր վիճակում է հայտնվել Սիրիայում: ԻՊ-ից տարածքներ են ազատագրում ինչպես Սիրիայի կառավարական ուժերը, այնպես էլ քրդական ուժերը երկրի հյուսիսում:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին հայտնել է, որ 2017-ի հունվարից մինչ այժմ Սիրիայի կառավարական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են 196 բնակավայր:

«Իսլամական պետություն» խմբավորման թուլացման ու տարածքների կորստի մասին կարող եք լսել նաև Ռազմինֆոյի և Հանրային  ռադիոյի համատեղ ծրագրում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *