«Ահաբեկչական կառույցների» հետ կապ ունենալու համար Թուրքիայում ձերբակալվել է 550 մարդ

Մարտի 27-ին Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մարտի 20-27-ը Թուրքիայի ժանդարմերիան և ոստիկանությունը երկրում «ահաբեկչական կազմակերպությունների» դեմ ընդհանուր առմամբ ձեռնարկել է 311 հատուկ գործողություն: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության 5-րդ բրիգադը և ՌԾՈւ ստորաբաժանումները համատեղ գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ:

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության 5-րդ բրիգադը և ՌԾՈւ ստորաբաժանումները համատեղ գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ (արխիվ)

Գործողությունների արդյունքում Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն ունենալու և աջակցելու համար» ձերբակալվել է 551 մարդ:

Աղբյուրի համաձայն՝ գործողությունների արդյունքում ընդհանուր առմամբ «շարքից հանվել է» ահաբեկչական կազմակերպությունների 57 զինյալ: Հարկ է նշել, որ Թուրքիայում ահաբեկչական է համարվում նաև «Քրդական աշխատավորական կուսակցությունը» (PKK):

Միևնույն ժամանակ Թուրքիայի ուժայինները երկրի հարավային և արևելյան մի քանի նահանգներում ՝ Թունջելիում, Դիարրբեքիրում, Բիթլիսում, Մարդինում, Շրնաքում, Հաքքարիում, գործողություններ են իրանացնում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» զինյալների դեմ: Քրդերի դեմ գործողություններին ներգրավված է նաև օդուժը:

Հիշեցնենք, որ մարտի 9-ից 20-ը Թուրքիայում ժանդարմերիայի և ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում PKK-ի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է 960 մարդ:

Նշենք, որ Թուրքիայում ձերբակալություններն ու ճնշումները հատկապես մեծ չափերի հասան 2016-ի հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո: Թուրքիայի արդարադատության նախարարության 2016-ի նոյեմբերի հայտարարության համաձայն՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում քրեական գործ է հարուցվել 92607 մարդու նկատմամբ, որից 39378 կալանավորվել են:

Նշենք, նաև, որ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը ներգրավված են եղել Թուրքիայի ուժայինների դեմ պայքարում:

Հակամարտության արդյունքում 2015-2016 թվականներին տեղահանվել է երկրի արևելյան և հարավարևելյան նահանգների մինչև կես միլիոն բնակիչ: Մի շարք բնակավայրեր ու թաղամասեր վերածվել են ավերակների:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *