Թուրքիայի զինուժը ներկայում մոտեցել է Սիրիայի Մանբիջ քաղաքին. Էրդողան

Մարտի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Թուրքիայի զինուժը ներկայում մոտեցել է Սիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաքին և շարունակելու է այդ ուղղությամբ շարժվել: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) մարտիկներ

Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) մարտիկներ

Էրդողանը նաև նշել է, որ եթե ապրիլի 16-ին Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հաջողությամբ ավարտին հասցնեն, ապա կկարողանան հաջողությամբ ավարտել նաև Սիրիայի և Իրաքի խնդիրը:

Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ իրենց դիրքորոշումը Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատների» (YPG) նկատմամբ անփոփոխ է: Միևնույն ժամանակ նա կոչ է արել ԱՄՆ-ին չհամագործակցել այդ կառույցների հետ:

  «Նախկինում Միացյալ Նահագների նախագահ Օբամային էլ եմ ասել, որ PYD-ն և YPG-ն Մանբիջում չպետք է մնան, դրանք ահաբեկչական կազմակերպություններ են»,-ասել է Էրդողանը:

Նշենք, որ քրդական ուժերին ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը դեռևս 2014-15 թթ. Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լուրջ հակասությունների առիթ է դարձել: Թուրքական կողմը Սիրիայի քրդական կառույցները դիտարկում է որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» սիրիական թև և բնորոշում որպես ահաբեկչական խմբավորումներ:

Սրան հակառակ Միացյալ Նահանգները Սիրիայի քրդական ուժերին դիտարկում է որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող հիմնականում ուժերից մեկը Սիրիայում և չի հրաժարվում վերջիններիս հետ համագործակցությունից, միևնույն ժամանակ՝ շարունակելով ռազմական աջակցություն ցույց տալ քրդերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *