Ավարտվում են ՌԴ հարավային ռազմական շրջանի հանկարծակի ստուգումները

ՌԴ Հարավային ռազմական շրջանում հանկարծակի ստուգումներին ներգրավված Ստավրոպոլի ռազմաբազայի համազորային զորամիավորումներում ավարտվել են մարտի 13-ին մեկնարկած ՀՌՇ հանկարծակի ստուգումները: Զորամիավորումները երթով շարժվել են դեպի մշտական տեղակայման վայր:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Զինծառայողները լքել են Ռոստովի շրջանի զորավարժարանները և իրականացրել երթ դեպի մշտական տեղակայման վայր:

Ընդհանուր առմամբ ստուգումներին ներգրավվել են զորամասի շուրջ 3500 զինծառայող, ներգրավվել է ավելի քան 1100 միավոր հատուկ և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 30 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ:

Մարտական պատրաստության ստուգումը անցկացվել է ՀՌՇ զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի ղեկավարության տակ՝ ավիացիայի և Սևծովյան նավատորմի ափամերձ ստորաբաժանումների ներգրավմամբ: Զորամասերի և զորամիավորումնների հանկարծակի ստուգումների յուրաքանչյուր փուլն անցկացվել է նոր՝ անծանոթ զորավարժարանում:

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումները մեկնարկել էին մարտի 13-ին։ Ստուգումներին ներգրավված են շուրջ 6000 զինծառայող և 1500 միավոր զինտեխնիկա: ՀՌՇ հրամանատարի հրահանգով հանկարծակի ստուգումներն անցկացվում են Կրասնոդարի, Ստավրոպոլի, Աստրախանի, Վոլգոգրադի շրջաններում, Կարաչայ-Չերքեզիայում և Ադիգեայում տեղակայված ՌԴ ԶՈւ զորամիավորումներում և ստորաբաժանումներում, ինչպես նաև Հայաստանում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *