ԱՄՆ աջակցությամբ քրդերը Սիրիայում ԻՊ-ից խոշոր ռազմաբազա են գրավել

Միացյալ Նահանգների աջակցությամբ գործող արաբներից, քրիստոնյաներից և գլխավորապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) կարողացել են վերահսկողություն հաստատել Սիրիայի խոշորագույն ջրամբարի վրա, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորումից գրավել Տաբկայի ավիաբազան: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, հայտնում են Reuters և Al-Jazeera լրատվական գործակալությունները (1, 2):

Վերահսկողության գոտիները Սիրիայի Տապկայի ջրամբարի շրջանում (27 մարտի 2017թ. դրությամբ). քարտեզը՝ «Ալ Ջազիրայի»

Վերահսկողության գոտիները Սիրիայի Տապկայի ջրամբարի շրջանում (27 մարտի 2017թ. դրությամբ). քարտեզը՝ «Ալ Ջազիրայի»

Ավելի վաղ՝ մարտի 25-ին, քուրդ-արաբական կառույցի խոսնակ Թալալ Սիլոն հայտնել էր, որ իրենք կարողացել են հսկողություն սահմանել ռազմաբազայի տարածքի 60-70 տոկոսի նկատմամբ:

Տաբկայի ռազմաբազան Սիրիայի և Իրաքում «Իսլամական պետության» «մայրաքաղաքը» համարվող Ռաքքա քաղաքից շուրջ 45 կմ հեռավորության վրա է:

Միաժամանակ քրդական ուժերը Ռաքքայի հյուսիսից, արևելքից և արևմուտքից շարունակում են առաջխաղացումը՝ քաղաքը իսլամիստներից գրավելու համար: Գլխավորապես քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից» (YPG) կազմված ստորաբաժանումների գործողություններին զինտեխնիկայի տրամադրմամբ, մարզումնրով, ինչպես նաև ավիահարվածներով օժանդակում է Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան:

Նշենք, որ քրդական ուժերին ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը դեռևս 2014-15 թթ. Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լուրջ հակասությունների առիթ է դարձել: Թեև Թուրքիան համարում է, որ քրդական կառույցը Թուրքիայի ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» սիրիական թևն է՝ ամերիկյան կողմը չի հրաժարվում վերջիններիս հետ համագործակցությունից:

Ինչ վերաբերում է Տաբկայի ռազմաբազայի գրավմանը՝ ապա այն իր ռազմավարական կարևոր դիրքի շնորհիվ կարագացնի Ռաքքայի ուղղությամբ տարվող գործողությունների ընթացքը: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշել էր «առաջիկա օրերին» Ռաքքայի ուղղությամբ գրոհը սկսելու մտադրության մասին:

Վերջին ամիսներին ԻՊ-ն կորցնում է իր վերահսկած տարածքների հսկայական մասը: Ներկայում նրանք վերահսկում են խոշոր քաղաքներից միայն Ռաքքան: Իրաքի Մոսուլ քաղաքում իսլամիստների վերահսկողության տակ մնացել է միայն մի փոքր հատված:

Մյուս կողմից վերջին տարիներին Սիրիայում ընթացքող գործողությունների արդյունքում, չանայած Թուրքիայի պարբերական միջամտություններին, այդ թվում՝ նաև զինված, քրդական ուժերը էլ ավելի են մեծացնում իրենց ազդեցության շրջանակները Սիրիայում: Ներկայում քրդերի վերահսկողության տակ են Սիրիայի հյուսիսային շրջանների մեծագույն մասը:

Օգոստոսի 24-ին Թուրքիայի սկսած գործողությունները կարողացան հանգեցնել միայն այն արյդունքին, որ քրդերը չմիավորեցին Սիրիայի հյուսիսում առանձին երկու շրջաններում տեղակայված ուժերը:

Գլխավորապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF)՝ Ռաքային 10 կմ հեռավորության վրա. Աղբյուրը՝ «Ալ-Ջազիրա»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *