Սիրիայի Հոմս քաղաքից դուրս է բերվել զինյալների երկրորդ խումբը

Մարտի 27-ին Սիրիայի արևմտյան Հոմս քաղաքի Ալ-Վաեր թաղամասից դուրս է բերվել զինյալ խմբավորումների անդամների 2-րդ խումբը: Ալ-Վաեր թաղամասից դուրս են եկել 290 զինյալներ իրենց ընտանիքիների հետ միասին: Այս մասին հայտնում է սիրական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Զինյալների դուրս բերումը իրականացվում է զինյալ խմբավորումների և Սիրիայի իշխանությունների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում:

Մարտի 18-ին Ալ-Վաերից դուրս է բերվել զինյալների առաջին խումբը: Այդ ժամանակ տարհանվել է մոտ 420 մարդ, ևս 625 մարդ վերականգնել է իր իրավական կարգավիճակը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի համաներման շրջանակներում:

Հոմս նահանգի նահանգապետ Թալյալ Բարազին հայտնել է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» գործակալության, որը Ալ-Վաերում գտնվող 15 զինյալ խմբավորումներից միայն մեկն է, որ կապված է «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման հետ: Նա նաև նշել է, որ պաշտոնական տեղեկություններով Ալ-Վաերում ապրում է մոտ 40-50 հազար բնակիչ:

Զինյալների՝  Ալ-Վաեր թաղամասից դուրս գալու հարցի շուրջ Սիրիայի կառավարությունը և Սիրիայի զինյալ ընդդիմադիր խմբավորումները համաձայնության էին եկել մարտի 13-ին։ Ալ-Վաերը Հոմսի միակ թաղամասն էր, որտեղ դեռ մնացել են զինյալ խմբավորումներ: Զինյալների դուրս բերման դեպքում Հոմս քաղաքը ամբողջությամբ կանցնի Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության ներքո:

Վերահսկողության գոտիները Սիրիայում և Իրաքում (13 մարտի 2017 դրությամբ)

Վերահսկողության գոտիները Սիրիայում և Իրաքում (13 մարտի 2017 դրությամբ)

Հիշեցնենք, որ ռազմավարական նշանակություն ունեցող սիրիական Հոմս քաղաքը կառավարական ուժերի վերահսկողության տակ է անցել 2014-ի մայիսին: Դեռևս 2014-ի փետրվարին կողմերի միջև ձեռք բերվեց Հոմսի շրջանում հրադադարի սահմանման պայմանավորվածություն:

Քաղաք կարևորությունն այն է, որ այստեղով են անցնում երկրի տարբեր հատվածներն իրար կապող ճանապարհային մի շարք հանգույցներ։ 2011-ին Սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր, քաղաքում բազմիցս թեժ մարտեր են ընթացել զինյալների և կառավարական ուժերի միջև։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *