Դաղտանում երկու զինյալ է սպանվել

Նոյեմբերի 22-ին իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ վնասազերծվել է նույն օրը առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի տներից մեկում արգելափակված զինյալը: Վիրավորվել է ոստիկանության մեկ աշխատակից:
Այդ մասին հայտնել են Դաղստանի ՆԳՆ մամլո ծառայությունից:

Սպանվածը նախնական տվյալներով՝ 1988 թվականին ծնված Սաիդ Խիյասովն է: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Խիյասովը «Մախաչկալայի» և «Կիզիլյուրտյան» դիվերսիոն-ահաբեկչական խմբավորումների անդամ էր:

Դեքպի վայրում հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգ և ռազմամթերք:

Նշենք նաև, որ ըստ ՌԴ Քննչական կոմիտեի՝ Դաղստանի հարցերով վարչության տարածած տեղեկությունների, երեկ ժամը 13:20-ի սահմաններում ուժայինները Դաղստանի Խասավյուրտի շրջանի Բոտաշյուրտ գյուղում հատուկ գործողության ժամանակ վնասազերծել են մասնավոր տներից մեկում արգելափակված մի զինյալի, ով մեղադրվում էր իրավապահների դեմ գործողությունների իրականացման համար:

Սպանվածը նախնական տվյալներով «Խասավյուրտյան» խմբավորման ակտիվ անդամ Արտուր Բեկմուրզաևն է, ով բազմաթիվ հանցագործությունների մասնակից է:

Դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաձիգ, ՏՏ ատրճանակ, Ֆ-1 նռնակ, Կալաշնիկովի ավտոմատի 4 և Մակարովի ատրճանակի 3 պահեստատուփ:

Աղբյուրներ՝ http://www.stavropolye.tv/sfdnews/view/52323
http://www.stavropolye.tv/sfdnews/view/52312

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *