ՊԲ-ում անցկացվել են ՀՕՊ ստորաբաժանումների հրամանատարական հավաքներ

Պաշտպանության բանակի տարվա պատրաստության պլանով նախորդ շաբաթ անցկացվել են հակաօդային պաշտպանության մարտկոցների, հանգույցների, վաշտերի հրամանատարների և տեղակալների հավաքներ: Այս մասին հայտնի է դարձել «Գոյամարտ» հեռուստածրագրի՝ մարտի 25-ի թողարկումից:

Հավաքի մասնակիցներն անցկացրել են նաև տարբեր պարապմունքներ՝ կապված տեղանքում կողմնորոշման, մարտական դիրքերի ընտրության, ինչպես նաև առավել լարված իրավիճակներում անձնակազմի ղեկավարման շուրջ:

Ավելի վաղ՝ մարտի 13-17-ին, Պաշտպանության բանակում անցկացվել են նաև գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաքներ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *