Սիրիայի Համա քաղաքում զինյալների և կառավարական բանակի միջև բախումներ են

Սիրիայի կառավարական բանակը Համա նահանգի հյուսիս-արևմտյան շրջաններում մարտեր է մղում ահաբեկիչների դեմ։ Կառավարական բանակին աշխարհազորայինների աջակցությամբ հաջողվել է վերադարձնել Հաթթաբ և Էրզա բնակատեղիները, որոնք մարտի 21-ին էր գրավել «Ջաբաթ ալ-Նուսրան» խմբավորումը։ Հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը։

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ

Reuters գործակալությունը ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 23-ին իսլամիստները և այլ ապստամբական խմբերը առավելության են հասել Սիրիայի բանակի նկատմամբ Համայի հյուսիսում։ Մարտի 21-ից Համայում զինյալները գրավել էին 11 գյուղ և շրջան: Հարձակումը հետևել էր մարտի 21-ին Դամասկոսում  կառավարական ուժերի և «Ջաբաթ ալ-Նուսրայի», «Ահրար ալ-Շամ» խմբավորումների միջև բախումներին։

Գործակալության ռազմական աղբյուրը հայտնել է, որ կառավարական բանակը հայտնել է՝ ամրացնում է պաշտպանությանը և պատրաստվում հակահարձակման։

Մարտի 24-ին զինյալների հրամանատարը հայտնել է, որ պատրաստվում են անցման նոր հարձակման։ Զինյալները գրավել էին նաև Սորան, Խաթաբ և ալ-Մաջդալ, Խաթթաբ քաղաքները։ «Ջաբաթ ալ-Նուսրա» խմբավորումից բացի, ներգրավված են նաև «Թահրիր ալ-Շամ», «Ահրար ալ-Շամ» և այլ զինված խմբավորումներ, ինչպես նաև «Սիրիայի ազատ բանակը»։

«Թահրիր ալ-Շամ» խմբավորումների դաշտային հրամանատարներից մեկը սպանվել է Համայից հյուսիս կառավարական բանակի հետ բախումներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը։

Նշենք, որ 2017-ի հունվարի 23-24-ին՝ Աստանայում մեկնարկել էին Սիրիայի ճգնաժամի հարցով պաշտոնական Դամասկոսի և Սիրիայում տարբեր զինյալ խմբավորումների միջև բանակցությունները: Բանակցությունները փետրվարին շարունակվել էին Ժնևում, իսկ մարտին՝ Աստանայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *