Ռուսաստանի նավատորմը վարժանքներ է անցկացնում Սև ծովում

ՌԴ ԶՈւ սևծովյան նավատորմի հակասուզանավային ուժերը «Старый Оскол» սուզանավի և ծովային ավիացիայի ներգրավվածությամբ վարժանքներ են անցկացնում։ Վարժանքները տևելու են մինչև մարտի 25-ը։ Այս մասին մարտի 24-ին  տեղեկացնում է ՌԴ Պն կայքը։

Վարժանքների ընթացքում հակասուզանավային հարվածային խումբը «Суздалец» և «Муромец» հակասուզանավային նավերով և Բե-12 «երկկենցաղ» ինքնաթիռներով ու Կա-27ՊԼ ուղղաթիռներով  հայտնաբերել է պայմանական հակառակորդի սուզանավը և տորպեդով ուսումնական կրակ արձակել։

ՌԴ ԶՈւ հակասուզանավային «Սուզդալեց» նավը

ՌԴ ԶՈւ հակասուզանավային «Սուզդալեց» նավը

Հակասուզանավային նավերը նաև իրականացրել են նախապատրաստական հրետանային հրաձգություն ծովային և օդային թիրախների ուղղությամբ, մշակել են չպաշտպանվող խարսխակայանում նավերի պաշտպանությունը իրականցնելու հարցեր, անցկացրել են կապի և համատեղ մանևրումների մարզումներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարժանքեր էր անցկացրել նաև Ռուսաստանի Կասպյան նավատորմի ռադիոտեխնիկական ծառայության պահակազորի հաշվարկները։

Վարժանքներին մասնավորապես ներգրավված են եղել Կասպյան նավատորմի «Դաղստան», «Թաթարստան» հրթիռային նավերը, ինչպես նաև «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկի Ուստյուգ», «Վոլգոդոսնկ» և «Մախաչկալա» փոքր հրթիային նավերը:

Վարժանքների ժամանակ մշակվել են ստորջրյա և օդային թիրախների հայտնաբերման առաջադրանքներ, որոնց ժամանակ օգտագործվել է հրթիռային և հրետանային սպառազինություն: Վարժանքներին օգտագործվել է նաև «Պոդսոլնուխ» տիպի ռադիոտեղորոշիչ կայան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *