Մարտի 23-ին վթարվել է զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենա, կան վիրավորներ

Մարտի 23-ին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին վթարվել է զինծառայողներ տեղափոխող «Ուրալ» ավտոմեքենա, ինչի հետևանքով 10 մարդ վիրավորվել է, այդ թվում 2 զինծառայող ստացել են լուրջ վնասվածքներ: Այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է Panorama.am լրատվակայքին: 

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, զինծառայողներին տեղափոխելու են Երևան:

Aysor.am լրատվակայքի հետ զրույցում Վարդենիսի զինվորական հոսպիտալից հայտնել են, որ պաշտպանության նախարարության «УРАЛ» և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով վիրավորված զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է բավարար:

Ավելի վաղ, Shamshyan.com լրատվակայքը հայտնել էր, որ մարտի 23-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բախվել են Volkswagen Golf մակնիշի  և «Ուրալ» մակնիշի ՊՆ համարանիշով ավտոմեքենաները:

Աղբյուրի համաձայն՝ 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Volkswagen-ը մոտ 70 մետր գլորվել է ձորը: Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Ըստ լրատվակայքի՝ վիրավորներից 6-ը պայմանագրային զինծառայողներ են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *