Ականի պայթյունից ադրբեջանցի երկու զինծառայող է վիրավորվել

Այսօր առավոտյան հայ-ադրբեջանական շփման գծի Մարտակերտի հատվածում ականի պայթյունի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ են ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել ադրբեջանական բանակի զինծառայողներ 19-ամյա Ջամիլ Վեյսյալօղլու Մամեդովը և նրա հասակակից Չինգիզխան Սեվգիհանօղլու Ջարասովը:

Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Նշենք, որ վերջին օրերին սա արդեն երրորդ դեպքն է, երբ շփման գծում ադրբեջանցի զինծառայող է ականի վրա պայթում.
նոյեմբերի 19-ին շփման գծի Մարտունու հատվածում ականի պայթյունի հետևանքով մահացել էր ադրբեջանական բանակի զինծառայող 19-ամյա Փաշա Նեմետօղլու Մուրսալովը: Նոյեմբերի 14-ին կրկին ականի պայթյունից վիրավորվել ու հոսպիտալացվել էր ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Մահիր Տահիր օղլի Զարբիևը։

Ի դեպ ուշագրավ մի հանգամանք ևս. ըստ ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկության՝ վիրավոր զինծառայողներից Մամեդովը բանակ է զորակոչվել…..«Շուշիի շրջանից»:
Ադրբեջանական կայքը, «Շուշիի շրջան» ասելով, հավանաբար նկատի ունի Արցախի սահմաններից ոչ հեռու համեմատաբար վերջերս կառուցված ադրբեջանցի փախստականների բնակավայրերից մեկը:

One response to “Ականի պայթյունից ադրբեջանցի երկու զինծառայող է վիրավորվել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *