Ինգուշեթիայում զինված խմբավորումների 16 անդամներ զենքը վայր են դրել՝ զանգահարելով հոկտեմբերի 22-ին հանրապետության նախագահ Յունուս-Բեկ Էվկուրովի ջանքերով ստեղծած «թեժ համարին»:
Հեռախոսահամարը բոլոր այն զինյալների համար է, ովքեր պատրաստ են վերադառնալ խաղաղ կյանքին: Նրանցից յուրաքանչյուրին հանրապետության ղեկավարը իրավունքների պաշտպանություն և աշխատանք գտնելու հարցում աջակցություն է խոստացել:
Էվկուրովի խոսքով՝ թեժ գծին զանգահարում են ոչ միայն նրանք, ովքեր որևէ կապ ունեն զինված խմբավորումների գործունեության հետ, այլ տարբեր ժամանականերում հանցագործություններ կատարած և հետախուզվող մարդիկ: