Սիրիայի քրդերը ԻՊ-ից ռազմավարական կարևորության շրջաններ են գրավում

Մարտի 22-ին Սիրիայի հյուսիսային տարածքներում գործող և գլխավորապես քրդական զինուժից բաղկացած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» կարողացել են անցնել Տաբկայի ջրամբարից դեպի հարավ՝ «Իսլամական պետությունից» գրավելով նոր բնակավայրեր:

Տաբկայի նշված հատվածի առանձնահատուկ ռազմավարական նշանակությունն այն է, որ նույն հատվածում տեղակայված է Սիրիայի խոշոր ռազմաբազաներից մեկը, որը նաև թռիչքուղի ունի:

Մյուս կողմից, ռազմաբազայի գրավումը քրդական և դաշնակից ուժերին հնարավորություն կտա ևս մեկ ուղղությամբ շրջափակել ԻՊ կենտրոն Ռաքքան: Սա իր հերթին թույլ կտա արագացնել անմիջապես Ռաքքա քաղաքի ուղղությամբ նախատեսվող հարձակումը, ինչին օժանդակում է ԱՄՆ գլխավորած կոալիցիան:

Տաբկայի ռազմաբազան 2014 թ. «Իսլամական պետության» վերահսկողության տակ է: Այնտեղ ԻՊ-ն մեծ թվով ուժեր է կենտրոնացրել, ինչը կարող է երկարաձգել բազայի գրավման համար տարվող մարտերը:

Ներակայում քրդերից, արաբներից, ինչպես նաև մասամբ տեղի քրիստոնյաներից կազմված ուժերը Ռաքքան գրեթե շրջափակել են արևմտյան, արևելյան և հյուսիսային կողմերից, կտրել դեպի Դեր Զոր տանող ճանապարհներից մեկը:

Թեև Թուրքիան ԱՄՆ-ից բազմիցս պահանջել է, որպեսզի Ռաքքայի գրավումը իրենց վստահվի, սակայն ամերիկյան կողմը շարունակում է հստակ կերպով հայտարարել, որ այդ գործողությունը քրդերին է վստահված:

Սա իր հերթին բարձրացնում է քրդական ուժերի կշիռը, ինչպես նաև մեծացնում Սիրիայի տարածքում որոշակի ինքնավարություն ունենալու հեռանկարները: Այս տեսլականը նշված է նաև սիրիական բանակցությունների շրջանակներում Ռուսաստանի ներկայացրած նախագծերից մեկում:

Քրդական ուժերը՝ Տաբկայից հարավ

Քրդական ուժերը՝ Տաբկայից հարավ

Քրդական ուժերը՝ Տաբկայից հարավ

Քրդական ուժերը՝ Տաբկայից հարավ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *