Դեկտեմբերին Իրանը ռազմածովային ուժերի վարժանք կանցկացնի

Այդ մասին այսօր հայտնել է Իրանի նավատորմի հրամանատար դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին, հաղորդում է պարսկական PressTV լրատվակայքը:

«Վելայաթ 91» ռազմածովային զորավարժությունը մեկնարկելու է իրանական օրացույցով 10րդ ամսում (դեկտեմբերի 21-հունվարի 20), բայց ուրիշ մանրամասներ չեն ներկայացվել: Դերծովակալը հավելել է, որ Իրանը մտադիր է ռազմանավեր ուղարկել Միջերկրական ծով և Ատլանտյան օվկիանոս:

Անցած տարի Իրանում 10-օրյա «Վելայեթ 90» զորավարժությունը սկսվել էր դեկտեմբերի 24-ին Պարսից ծոցի Հորմուզի նեղուցի մոտակայքում:

Սեպտեմբերին Սայարին հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է ընդլայնել իր ներկայությունը միջազգային ջրերում: Մասնավորապես Ադենի ծոցում, իրանական և այլ երկրների նավերը ծովահեներից պաշտպանելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *