68 երկրի ԱԳ նախարարներ Վաշինգտոնում քննարկել են ԻՊ դեմ հետագա պայքարը

Մարտի 22-ին Վաշինգտոնում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի անդամ 68 պետության ԱԳ նախարարներ հավաքվել են՝ քննարկելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:

Հանդիպումը անցկացրել են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, այն առաջինն է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց ի վեր: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՄ դիրքերին Քոբանիում։ Նկարը՝ ASSOCIATED PRESS-ի

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՊ դիրքերին Սիրիայի Քոբանի քաղաքում (արխիվ)

Հանդիպումը գլխավորում էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը փոխանցում է, որ նա հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայում և Իրաքում ուժեղացնել ճնշումը Ալ-Կաիդայի և «Իսլամական պետության» վրա, այնտեղ ստեղծել «կայունության և զինադադարի շրջաններ», որպեսզի փախստականները կարողանան վերադառնալ տուն:

Սա կոալիցիայի անդամ բոլոր երկրների համատեղ առաջին հանդիպումն է սկսած 2014 թվականից: Ռուսաստանը չի մասնակցում հավաքին:

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ձևավորվել է 2014-ին և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հիմնականում օդային գործողություններ է իրականացնում ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրաքի տարածքներում:

Նշենք, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերը աջակցում են Սիրիայի Ռաքքա և Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողություններին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *