Ռուսաստանը Հնդկաստանին կվաճառի բեռնատար-բազմանպատակային ուղղաթիռներ

Այս տարի Ռուսաստանը Հնդկաստանի հետ կստորագրի 48 միավոր Մի-17Բ-5 ուղղաթիռի և 11356 նախագծի 4 միավոր ֆրեգատի մատակարարման պայմանագրեր։ Այս մասին հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի միջազգային համագործակցության գծով տնօրեն Վիկտոր Կլադովը, փոխանցում է Известия լրատվակայքը:

Նա վստահություն է հայտնել, որ 48 միավոր Մի-17Բ-5 ուղղաթիռների պայմանագիրը կկնքվի այս տարի: Հավանականություն կա, որ Հնդկաստանի ռազմածովային ուժերին 11356 ծրագրով 4 միավոր ֆրեգատ մատակարարելու պայմանագիրը նույնպես կստորագրվի 2017-ին:

Նշենք, որ ֆրեգատները Հնդկաստանի զինված ուժերին կհանձնվեն 2+2 ձևաչափով. 2-ը կկառուցվեն Ռուսաստանում, երկուսը՝ Հնդկաստանում: Կլադովը նաև հայտնել է, որ«Ռոսօբորոնէկսպերտի» պատվերները այս պահին հասնում են 45 մլրդ դոլարի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *