ՌԴ Դաշնային խորհուրդը նոյեմբերի 21-ին վավերացրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կարգավիճակի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2010 թվականի դեկտեմբերի 10-ին ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից:
Համաձայնագիրը նախատեսում է Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմում ռազմական ուժերից բացի ոստիկանության հատուկ նշանակության, ներքին զորքերի ստորաբաժանումների, հատուկ ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների վերաբերյալ նախազգուշացման և դրանց հետևանքների վերացման մարմինների ներառում:
Ըստ համաձայնագրի՝ որևէ պետությունում տեղակայվող զորամիավորման կազմի, առաջադրանքների, քանակի, գտնվելու վայրի և ժամկետների վերաբերյալ որոշումը կայացնում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը:
Փաստաթղթով կարգավորվում են նաև անհրաժեշտ շարժական գույքի տեղափոխման պայմաններին ու կարգին, Հավաքական ուժերի ֆինանսական, տեխնիկական և թիկունքի ապահովմանը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը վերաբերող հարցեր:
Հաղորդվում է, որ 20 հազար ծառայողից բաղկացած ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման վերաբերյալ որոշումը ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից կայացվել է մի քանի տարի առաջ:
Աղբյուր՝ http://ria.ru/defense_safety/20121121/911562560.html