Սիրիայում Ռուսաստանի կորուստները 3 անգամ շատ են հայտարարվածից. Reuters

Սիրիայում Ռուսաստանի կրած կորուստները 3 անգամ ավելի շատ են ՌԴ Պն հայտարարած տվյաներից։ 2017 թվականի հունվարին Պալմիրան վերագրավելու համար մղված մարտերում սպանվել է 18 ռուսաստանցի, իսկ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է 5 զինծառայողի սպանվելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի պաշտպանաության նախարարությունը ոչինչ չի հայտարարել 2 զինծառայողի սպանության մասին,  Reuters-ի հարցմանը ռազմական գերատեսչությունում նույնպես չեն պատասխանել։ Մյուս զոհվածները վարձկաններ են, հնարավոր է՝ «Վագներ» վարձկան զինված խմբավորումից։

Սիրիայում գործող ռուսաստանյան «Վագների» զինվորական մասնավոր խմբի անդամները

Սիրիայում գործող ռուսաստանյան «Վագների» զինվորական մասնավոր խմբի անդամները

Սա սիրիական հակամարտությունում իր մասնակցությունից ի վեր Ռուսաստանի կրած ամենամեծ կորուստներն են։

Հիշեցնեք, որ փետրվարի 20-ին մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել էր Ռուսաստանի ԶՈւ 4 զինծառայող։ Բոլոր աղբյուրներում զինծառայողները հիշատակվում էին որպես «ռազմական խորհրդատուներ»։ Այդ միջադեպի ժամանակ վիրավորվել էր նաև գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը, ով Սիրիայում տուժած ամենաբարձրաստիճան զինծառայողն է եղել։

Combat Intelligence Team-ի տեղեկության համաձայն՝ զինծառայողների մեծ մասը սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղած մարտերում ՝ Պալմիրայի մարտերի և T4 ավիաբազայի պաշտպանության ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *