Դաղստանում պայթյունների հետևանքով երեք մարդ է զոհվել

Դաղստանի Ունցուկուլի շրջանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով նախնական տվյալներով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու իրավապահ և մեկ քաղաքացիական անձ, ևս ինը վիրավորվել է:

Պայթյուններից առաջինը տեղի է ունեցել բանկի նախկին շենքի մոտ, մյուսը՝ շինության ներսում:

Այդ մասին հայտնել է Դաղստանի ՆԳՆ մամլո ծառայության ներկայացուցիչը և հավելել, որ աշխատանքներ են տարվում պայթյունների հզորությունը և դրանց հետևանքով տուժածների թիվը ճշտելու ուղղությամբ:

Աղբյուր՝ http://ria.ru/incidents/20121121/911591565.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *