Ռուսաստանի հարավում անցկացվում է ՀՕՊ զորավարժություն

Մարտի 22-ին Կրասնոդարի «Մոլկինո» զորավարժարանում մեկնարկել են Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի զենիթահրթիռային բրիգադի ստորաբաժանումների դաշտային վարժանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգավված է մոտ 300 զինծառայող, 70 միավոր զինտեխնիկա և ՍՈւ-25ՍՄ գրոհիչներ:

Կրասնոդարում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացնում

Կրասնոդարում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացնում

Զինծառայողները վարժանքների ժամանակ մշակում են ռելիեֆային, օդային և ռադիոէլեկտրոնային ճնշման բարդ պայմաններում պայմանական հակառակորդի ավիացիայի հարձակման իրավիճակում ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտների պաշտպանության առաջադրանքներ: Բացի այդ, զինծառայողները կատարում են նյութետեխնիկական աջակցության ցուցաբերման առաջադրանքներ:

Ստորաբաժանումների ղեկավարման համար վարժանքներին ներգրավվել են նաև հրամանատարաշտաբային մեքենաներ:

Դաշտային ելքերը շարունակվելու են մինչև ապրիլի կես: Վերջին փուլում մարտավարական վարժանքներ են անցկացվելու նաև«Բուկ-Մ2» զենիթահրթիռային համալիրներով, «Տունգուսկա» զենիթային հրթիռահրանոթային համալիրներով և «Իգլա» զենիթահրթիռային համալիրներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *