Ռուսաստանի բանակի «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները զորավարժություն են անցկացրել Օրենբուրգում (Ղազախստանից հյուսիս-արևմուտք), որի ընթացքում խոցել են պայմանական հակառակորդի օդանավակայանը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
#РИА_Видео
Групповые пуски по "аэродрому противника" ” учения "Искандеров-М" под Оренбургомhttps://t.co/lHccnqBBi1 pic.twitter.com/0JAvJh9E6O— РИА Новости (@rianru) March 22, 2017
Համալիրների անձնակազմերը գործողությունները իրականացրել են հանկարծակի մարտական պատրաստության աստիճանի բերվելուց և 40 կիլոմետրանոց երթից հետո:
Զորավարժության ընթացքում համալիրները կատարել են հրթիռների խմբային՝ «համազարկային» արձակումներ և ոչնչացրել են «ռազմական օդանավակայանը»:
Վարժանքներին ներգրավված է եղել ԶՈւ հրթիռային ստորաբաժանումների 200 զինծառայող և մոտ 40 միավոր մարտական և հատուկ տեխնիկա, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերի սպառազինության մեջ ևս կան «Իսկանդեր» հրթիռային համալիրներ («Իսկանդեր-Է» տարբերակով), և հայկական բանակի ստորաբաժանումներն այս համալիրների կիրառման գործնական հմտությունները ստացել են Ռուսաստանի ԶՈւ զորավարաժությունների ժամանակ: