Իսրայելում անցկացվելու է ՌՕՈւ լայնամասշտաբ զորավարժություն

2017-ի վերջին Իսրայելում անցկացվելու է ռազմաօդային ուժերի երկշաբաթյա լայնածավալ «Կապույտ դրոշ» զորավարժությունը, որին մասնակցելու են նաև ԱՄՆ, Լեհաստանի, Հունաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Հնդկաստանի զինված ուժերը: Այս մասին հայտնում է ամերիկյան DefenseNews լրատվակայքը:

Զորավարժություններին նշված բոլոր երկրներից ընդհանուր մասնակցելու է շուրջ 100 ռազմական ինքնաթիռ և հարյուրից ավել օդաչու և սպասարկող անձնակազմ:

«Կապույտ դրոշ 2015» զորավարժության ժամանակ Իսրայելի և այլ մասնակիցների ՌՕՈւ ինքնաթիռները Կարմի ծովի վրա

«Կապույտ դրոշ 2015» զորավարժության ժամանակ Իսրայելի և այլ մասնակիցների ՌՕՈւ ինքնաթիռները Կարմի ծովի վրա

«Կապույտ դրոշ» զորավարժությունների շարքը մեկնարկել է 2013 թվականին: Ի տարբերություն նախորդ զորավարժության, որը կայացել էր 2015-ին, այս տարվա սպասվող զորավարժությունը ծավալով և մասնակիցների թվով ավելի մեծ է լինելու:

2015-ին Իսրայելի «Օվդա» ավիաբազայում անցկացված զորավարժությանը Իսրայելից բացի մասնակցում էր միայն ԱՄՆ-ն, Հունաստանը և Լեհաստանը: Զորավարժությանը ներառված էր 54 միավոր ռազմական ինքնաթիռ, 102 օդաչու և 416 հոգի սպասարկող անձնակազմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *