Մարտի 21-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրետանիով հարվածել են մայրաքաղաքի հյուսիսարևելյան Բարզի շրջանին, վիրավորվել է շուրջ 10 մարդ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսները գործակալությանը հայտնել են, որ ահաբեկիչները 10-12 արկ են կրակել, որոնք ընկել են բնակելի տարածքների վրա: Ամենայն հավանականությամբ հարձակումը իրականացրել են «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման զինյալները, որոնք ներկայում շրջափակած են Դամասկոսի արևելյան Ջոբար շրջանում:
Նույն օրը Սիրիայի կառավարական բանակը հետ է մղել «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման հարձակումը Ջոբար շրջանից Դամասկոսի հյուսիսում մի քանի ուղղությամբ: Հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Բացի այդ, կառավարական ուժերի և զինյալների բախումները շարունակվում են նաև Դամասկոսի արևելյան ալ-Ղաբուն շրջանում:
1
The bravery of #SAA in repelling #AlNusra's offensive in #Jobar and AlQabouon in east #Damascus #Syria#We_Are_Damascus pic.twitter.com/FPIUSVS1sU— maytham (@maytham956) March 21, 2017
Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ «Ահրար աշ-Շամ» խմբավորումը ալ-Ղաբունիում սիրիական բանակից գրավել է գործարաններից մեկը:
E. #Damascus: Ahrar Al-Sham inside Spinning Factory after takeover from Regime. https://t.co/gUNic2Odio pic.twitter.com/i7nC3FGCop
— Qalaat Al Mudiq (@QalaatAlMudiq) March 21, 2017
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ջոբարում կենտրոնացած զինյալները գրոհ են ձեռնարկել կառավարական ուժերի դիրքերի վրա, ինչին պատասխան զինյալների ուղղությամբ հետևել են նաև ավիահարվածներ: Ամերիկյան CNN լրատվական գործակալությունը նշում է, որ զինյալ խմբավորումներից գրոհին մասնակցել են «Ահրար աշ-Շամ» և «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումները:
Հիշեցնենք, որ Սիրիական կառավարությունը և զինյալ խմբավորումները համաձայնել են Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ դեկտեմբերի լույս 30-ի կեսգիշերից հրադադար հաստատել: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն» , «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների վրա: Բացի այդ, «Ահրար աշ-Շամ» խմբավորումը ևս չի ստորագրել հրադադարի համաձայնագիրը։