Հայ կուրսանտները մասնակցել են Վրաստանում անցկացվող միջազգային մրցույթին

Մարտի 12-17-ը ՀՀ ՊՆ Ռազմական համալսարանի կուրսանտները մասնակցել են Վրաստանի ՊՆ Ազգային պաշտպանության ակադեմիայի կողմից անցկացված կուրսանտների միջազգային շաբաթին: Խմբի ղեկավար, կապիտան Վարազդատ Կիրակոսյանն հրաձգության սպայական մրցույթում գրավել է 1-ին տեղը: Այս մասին մարտի 20-ին հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կայքը:

Հայ կուրսանտները մասնակցել են Վրաստանում անցկացվող միջոցառմանը

Հայ կուրսանտները մասնակցել են Վրաստանում անցկացվող միջոցառմանը

Միջոցառմանը ընդհանուր առմամբ ներգրավվել է 12 օտարերկրյա սպա և 39 կուրսանտ՝ 12 բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կանադայից, ԳԴՀ-ից, Ռումինիայից, Նորվեգիայից, մերձբալթյան երկրներից:

Մարտի 17-ին ակադեմիայում կայացել է փակման հանդիսավոր արարողությունը, ինչին, ի թիվս հրավիրյալ օտարկերյա այլ ռազմական կցորդների (ԱՄՆ, Ռումինիա, Էստոնիա, Լատվիա), ներկա է գտնվել նաև ՀՀ ներկայացուցիչը:

ՀՀ ՊՆ Ռազմական համալսարանի խմբին ավարտական վկայականներ են հանձնել Վրաստանի ԶՈւ ԳՇ ռազմական կրթության հրամանատարության պետ, գնդապետ Մալխազ Մակարաձեն և ակադեմիայի ռեկտոր, փոխգնդապետ Զազա Ջափարիձեն:

Վրաստանի ՊՆ պատասխանատուները կարևորվել են հայ-վրացական ռազմական համագործակցության անհրաժեշտությունը, նորանոր միջոցառումների անցկացման և համատեղ մասնակցության ճանապարհով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *