Սիրիան Իսրայելի զինված ուժերի ԱԹՍ է խոցել իր երկրի տարածքում

Մարտի 21-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիայի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են այս երկրի օդային տարածք ներխուժած Իսրայելի զինված ուժերի Skylark հետախուզական անօդաչու թռչող սարք: Փոխանցում է իսրայելական «Times of Israel» լրատվակայքը:

Համաձայն աղբյուրի՝ ԱԹՍ խոցվել է Սիրիայի հարավարևմտյան Ալ-Կունեյտրա քաղաքի հատվածում՝ Գոլանի բարձրունքներում:

Համացանցում տարածվել են նաև խոցված ԱԹՍ-ից լուսանկարներ:

Նշենք, որ մարտի 17-ին Սիրիայի ՀՕՊ ստորաբաժանումները մի քանի զենիթային հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածք ի պատասխան նրան, որ Իսրայելի օդուժի ինքնաթիռները հարվածել են Սիրիայում մի քանի թիրախների: Սիրիական կողմը հայտնել էր նաև իսրայելական մեկ ինքնաթիռի խոցման մասին, սակայն Իսրայելի պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը:

Բացի այդ իսրայելական կողմը հայտնել է, որ Սիրիայի տարածքում հարվածներ է հասցրել լիբանանյան «Հըզբոլլահ» շիայական խմբավորմանը «զենքի մատակարարումը կանխելու համար»:

Նշենք, Սիրիայի քաղաքացիական պատերազմի տարիներին Իսրայելին արդեն մի քանի անգամ մեղադրել են Սիրիայի տարածքում հարվածներ հասցնելու համար։

Elbit Systems-ի skylark ԱԹՍ-ն

Elbit Systems-ի skylark ԱԹՍ-ն

Նշենք, որ  Skylark-ը հետախուզական ԱԹՍ է, որն արտադրում է իսրայելական Elbit Systems ընկերությունը: Այն ունի մի քանի մոդիֆիկացիա: Skylark I–ի առավելագույն թռիչքային զանգվածը 7.5 կգ է, այն ունակ է օդում մնակ մինչև 3 ժամ, հետախուզություն կատարել մինչև 4.6 հազար մ բարձրության վրա։ ԱԹՍ-ն առաջին անգամ ներկայացվել է Փարիզի ցուցահանդեսին 2003-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *