ՀՀ ԶՈւ զինծառայողները Վրաստանում մասնակցելու են ՆԱՏՕ-ի զորավարժության

Հուլիսին Վրաստանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի Noble Partner-2017 զորավարժությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

ԱՄՆ զինուժի M777 հաուբիցը Վրաստանում անցկացվող զորավարժության ժամանակ

ԱՄՆ զինուժի M777 հաուբիցը Վրաստանում անցկացվող զորավարժության ժամանակ

Հայաստանից բացի, զորավարժությանը մասնակցում են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Սլովենիայի, Ուկրաինայի, ինչպես նաև Ադրբեջանի ներկայացուցիչներ:

Զորավարժության նախապատրաստման համար Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության 4-րդ մեխանիզացված բրիգադում քննարկվել են լոգիստիկ և տեխնիկական ապահովման հարցեր:

Noble Partner զորավարժությունն առաջին անգամ Վրաստանում անցկացվել է 2015 թվականին: 2016 թ. անցկացված զորավարժությանը մասնակցել են ԱՄՆ ԶՈւ 650 զինծառայող, բրիտանական ԶՈւ 150 զինծառայող, ինչպես նաև Վրաստանի ԶՈւ 500 զինծառայող:

Զորավարժությանը մասնակցել է 3 միավոր С-130 և 1 միավոր С-17 բեռնատար ինքնաթիռներ, որոնցից էլ դեսանտավորվել է զորավարժությանը մասնակցող զինծառայողների և տեխնիկայի մի մասը:

Զորավարժության համատեքստում բավական աղմուկ էին առաջացրել ամերիկյան М1А2 «Աբրամս» տանկերը և «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաները, որոնք Վրաստան էին բերվել հենց զորավարժությանը մասնակցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *